Բաժիններ՝

Ժամը 14.00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում քվեարկել է ընտրողների 33.43 տոկոսը

14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12373 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է շաղափի գյուղում` 45.53 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 280-ը:

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ոսկետափ գյուղում` 24.35 տոկոս, կամ 1377 ընտրողներից քվեարկել է 362-ը:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս