«Թեհրանի հերթական հստակ ուղերձը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբին». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․  «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող թելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումն առ այն, որ իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում, Թեհրանի հերթական հստակ ուղերձն էր Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Ուշագրավը սակայն այն է, որ հրապարակման առիթը Բաքվի քարոզչամիջոցներից մեկի շարքային բարբաջանքն է այն մասին, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի պատմական հող է» և նման այլ տխմարություններ։

Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման»։

Տեսանյութեր

Լրահոս