Տափերականի թիվ 13/15 ընտրատեղամասում  ընտրությունների ակտիվությունը նորմալ է, միջադեպեր չկան. Հանձնաժողովի նախագահ

Տափերականի թիվ 13/15 ընտրատեղամասում  12:00-ի դրությամբ ընտրախախտումներ չեն գրանցվել: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը:

Հանձնաժողովի նախագահը մեզ նաև փոխանցեց, որ 12:00-ի դրությամբ տվյալ ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 258 ընտրող:

Նրա պնդմամբ, ակտիվությունը նորմալ է, ընտրախախտումներ չկան, միջադեպեր չկան, ամեն ինչ նորմալ է, գնում է իր բնականոն հունով:

«Այս ընտրատեղամասում գրանցված է 1381 ընտրող»,- մանրամասնեց Արայիկ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 13/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը ժամեր առաջ ասել էր, որ ժամը 09։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 40 հոգի։

Տեսանյութեր

Լրահոս