Արալեզում 1778 ընտրողից այս պահին ընտրությանը մասնակցել է 207 մարդ
Արալեզի թիվ 13/10 ընտրատեղամասում 1778 ընտրողից այս պահին ընտրությանը մասնակել է 207 մարդ: 168.am–ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գոհար Չաթոյանն ասաց, որ ընտրություններին մասնակցությունն այս պահին բավարար է գնահատում և ակնալում է, որ կեսօրից հետո մարդկանց հոսքը կակտիվանա և կապահովեն առնվազն 50 տոկոս մասնակցություն:
Հիշեցնենք, որ այսօր Արարատում ընտրում են Վեդի խոշորացված համայնքի ղեկավար: Ընտրապայքարին մասնակցում են երկու ուժ` «Իմ հզոր համայնքը»` Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: