Ժամը 9-ի դրությամբ Տափերականի 13/15 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 40 մարդ 

Վեդի խոշորացված համայնքում տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Վեդի համայնքի ղեկավարի ԺՊ, Արարատի նախկին մարզպետ, ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։

Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։

ԿԸՀ տեղեկատվության համաձայն՝ Վեդի համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրողների թիվը 2022թ․ հունվարի 21–ի դրությամբ 37․198 է։

13/15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանի փոխանցմամբ, ժամը 09։00 դրությամբ ընտրություններին մասնակցել է 40 հոգի։

Ընտրողների ընդհանուր թիվը 1381 է։

Տեսանյութեր

Լրահոս