«Տեսնելով վարչապետուհու հանդիպումը պատերազմում զոհված տղաների հարազատների հետ, հիշեցի 1997թ․ տեղի ունեցած երկու դեպքեր…». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՐՅԱՆ ԳԻՆԸ
Տեսնելով վարչապետուհու հանդիպումը պատերազմում զոհված տղաների հարազատների հետ, հիշեցի 1997թ․ տեղի ունեցած երկու դեպքեր։ Նորքի զանգվածի ոստիկանության բաժնում ոստիկանները ծեծելով սպանել էին մի երիտասարդի։
Կարճ ժամանակ անց նման դեպք էր կատարվել Արտաշատի ոստիկանության բաժնում։
Մեր կազմակերպությունը զբաղվում էր այս երկու գործերով՝ հայտարարություններ, նամակներ պատասխանատու մարմիններին։
Եվ հանկարծ․․․երկու զոհերի հարազատներն էլ խնդրեցին, որ այլևս մենք իրենց որդիների հարցերով չզբաղվենք, անկեղծորեն ասելով բավարար փոխհատուցման մասին»։