Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է 10 հումանիտար միջանցք բացելու մասին
Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը:
Նրա խոսքով՝ միջանցքներ են կազմակերպվելու Մարիուպոլից մինչև Զապորոժիե, ինչպես նաև Կիևի և Լուգանսկի շրջաններում: