Ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ եւ վեց անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ եւ վեց անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Интерфакс-АВН»-ը։

«Ռուսական ՀՕՊ միջոցները Վիշնյովոե բնակավայրում խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ (երկու Սու-25 եւ մեկ Սու-24), ինչպես նաեւ վեց անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Վասիլեւկա բնակավայրի մոտ ոչնչացվել է մեկ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիր։

Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 267 անօդաչու թռչող սարք, 207 զենիթահրթիռային համալիր, 1618 տանկ եւ այլ զրահամեքենա, 166 համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 662 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1453 միավոր հատուկ ավտոմոբիլային ռազմատեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։

Տեսանյութեր

Լրահոս