«Պիրսինգ արա ականջներիդ, Նիկոլ, ոչ Լևոնն է ԱՊՀ մտնելուց տարածքային ամբողջականության նկատմամբ միանշանակ ճանաչում արել, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը». Արմեն Աշոտյան

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում ասել է:

  • Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման սկզբունքի հետ:
  • 44 օր շարունակ Ադրբեջանը ուժ կիրառեց՝ խախտելով Արցախյան հակամարտության ուժի չկիրառման սկզբունքը:
  • Արարատ Միրզոյանը չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին:
  • Մենք՝ որպես ընդդիմություն, 2 շաբաթ ասում էինք, որ գազատարի առաջին վթարն Ադրբեջանն է կազմակերպել, Նիկոլը, «վիձիծե լի», երեկ զարթնեց:
  • Նիկոլը չի հանգստացել՝ տալով Արցախի 75 %-ը. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նա ականներ է դրել մեր տակ:
  • Եվրոպական գործուղման եմ՝ հենց այս խնդրի հետ կապված. շատ բաներ չեմ կարող ասել:
  • Պիրսինգ արա ականջներիդ, Նիկոլ, ոչ Լևոնն է ԱՊՀ մտնելուց տարածքային ամբողջականության նկատմամբ միանշանակ ճանաչում արել, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը:
  • Ո՞ւր է բանակցային գործընթացը, Նիկոլ, որը վկայում է, որ դու Արցախի տարածքների դեօկուպացիայի հարց ես բարձրացնում:
  • Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտնվել է երաժշտական կասկածելի գործունեությամբ ու էլի լիքը կասկածելի բաներով զբաղվող մարդու ձեռքում:
  • Երկրում լարված իրավիճակ է, իսկ ՊՆ նախարարը Վեդիում կոկորդիլոսի վրա բանտիկներ ու փուչիկներ է կախում:
  • Քո ստեղծելիք խաղաղության դարաշրջանի կեղծ կամուրջը պիտի փլվի քո ու քո թիմակիցների վրա:
  • Կարթագենը պիտի քանդվի, Նիկոլ Փաշինյանը պիտի վերանա որպես քաղաքական գործիչ:
  • Ժողովուրդ ջան, եթե մեզ չեք ուզում, մենք մեր 35-40 % տոկոս էլեկտորատով կտապակվենք, պայթենք ինքնուրույն, թե չէ բոլորիս են պայթեցնելու:
  • Ներողություն եմ խնդրում արցախահայությունից այն ամենի համար, ինչ արել են նրանց նկատմամբ:
  • Արցախի հարցը լուծվելու է նախ և առաջ՝ Երևանում. սա ֆիքսեք: Ես ներողություն եմ խնդրում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է:

 

Տեսանյութեր

Լրահոս