Զվարթնոց օդանավակայանում գումարով պայուսակ է հայտնաբերվել
Մարտի 25-ին Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:
Ինչպես հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը: