Մակրոն-Էրդողան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված կարևոր հարցեր են քննարկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնшժшմի մշտական ​​քաղաքական լուծում գտնելու հարցում։

Բացի այդ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջшնքերի կապակցությամբ։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031