Այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից․ Սամվել Բաբայան

Քարագլխի բարձունքը ստրատեգիական նշանակություն ունի և չպետք է տալ հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգոթյան խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց Բաբայանը։

Հարցին՝ ինչ կլինի Քարագլխի բարձունքը կորցնելուց հետո, Բաբայանը ասաց․

«Ոչ մի բան չի լինելու, հայկական կողմը պահանջելու է, որ ռուսական կողմը այն վերադարձնի, որովհետև իրենց առաջարկով են հանել տեղի դիրքերը»։

Բաբայանը նշեց նաև՝ այն պահից, երբ ռուսական զորքը մտել է Արցախ, հայկական կողմը դուրս է եկել պատասխանատվությունից։ Նա հավելեց՝ մոտ մեկ շաբաթ առաջ Խրամորթում ադրբեջանցիների սադրանքներից հետո ռուսական կողմի առաջարակությամբ Փառուխում հայկական և ադրբեջանական կողմերը հանել դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս