7-ամյա ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/shtap.jpg)
Մարտի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա-Նիզամի գյուղերի խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը և շրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 7-ամյա ուղևոր Ալեքս Գրիգորյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: