Բաժիններ՝

Ներխուժում Փառուխ. վերջին տեղեկությունները դեպքի վայրից. 5tv

Հինգշաբթի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասնում է 100-ի:

Հարևան Խրամորթում «Հայլուրի» թղթակցին գյուղապետը ասել է՝ բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները առաջարկել են «միջանցք տալ» ադրբեջանցիներին, որ հեռանան:

Ժամը 23:00-ին բանակցությունները դեռ որևէ արդյունք չէին տվել:

Գյուղապետի տեղեկությամբ, Քարագլուխ բարձունքը, որը գրավելը ադրբեջանական զորքի հիմնական նպատակն էր, մնում է մեր վերահսկողության տակ:

Խնապատի համայնքապետն էլ վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը վերահսկելի է և հերքել է տեղեկությունը, թե Խնապատի սարերը լցված են ադրբեջանցի զինծառայողներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031