Բաժիններ՝

Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել

Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է մարտի մարտի 20-29-ը, Լիլիթ Մկրտչյանը դարձել է վազող թիրախ ձևի չեմպիոն, իսկ Արուսյակ Գրիգորյանը դարձել է փոխչեմպիոն։

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ Արմենակ Գալոյան) 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց կանանց պայքարում խոցել է 561 միավոր։ Նույն վարժությունում Գյումու մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը խոցել է 557 միավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս