Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովա գործուղված ԱԳՆ ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին աջակցություն է ցուցաբերել
Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյի էջում տեղ գտած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները։