«Մակրոնը և Էրդողանը մի կողմ են դրել տարաձայնությունները՝ Պուտինին ճնշելու համար»․ Bloomberg

Ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախ հիշեցվում է, որ նախկինում Էրդողանն ու Մակրոնը բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Բայց սկսած փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարները շարունակում են գործադրել միջնորդական ջանքեր։ Մակրոնը հաճախակի հայտարարություններ է անում պատերազմը դադարեցնելու համար, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես ակտիվ դիվանագիտական ​​շփումներ է իրականացնում։

«Bloomberg»-ն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների սերտ համագործակցությանը։

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն միտված քայլերը նոր շունչ են հաղորդում երկու երկրների միջև սառը հարաբերություններին։ Երկու երկրները մասնավորապես այս տարվա հունվարից սկսել են վերականգնել հարաբերությունները։

«Մակրոնը և Էրդողանը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմը և մարդասիրական միջանցքի ստեղծումը»,- ասվում է հրապարակման մեջ։

«Bloomberg»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հնարավոր է համարում Էրդողանի և Մակրոնի հանդիպումը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս