«Գազատարի  վնասված կամ փակած տարածքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում». Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, թե ՀՀ արտաքին գերատեսչությունն ի՞նչ քայլեր է անում միջազգային ասպարեզում ներկայացնելու Արցախում գազամատակարարման դադարեցման  արդյունքում ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով Ադրբեջանի գործողությունները։

Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ խափանման դեպքում գործի են դրել բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը։

«Նախ՝ մենք սերտ կապի մեջ ենք ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև ինչպես գիտեք, վթարը, չնայած այս դեպքում պարզ չի՝ դրան ինչ անվանել, ըստ երևույթին վթար չէ, ամեն դեպքում գազատարի  վնասված կամ փակած տարածքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ էլ ենք կապի մեջ։ Նոտա է հղվել մեր միջազգային բոլոր գործընկերներին, արձագանքներ արդեն ստացվում են։ Նախորդ անգամ, երբ 8 օր գազ չկար, այդ ընթացքում վարչապետն է խոսել ԱՄՆ պետքարտուղարի հետ, ՌԴ նախագահի, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախագահի հետ։ Նույնը՝ նաև այս անգամ, արձագանքներն արդեն տեսնում ենք, նաև մեր ջանքերի շնորհիվ են այդ արձագանքները, ցավոք, տեղում հարցը դեռ լուծված չէ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս