Կրեմլում վտանգավոր են համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելը

Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելը չմտածված եւ վտանգավոր որոշում կլիներ, բախումը կարող է հանգեցնել դժվար ուղղելի հետեւանքների: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի բացառել, որ Լեհաստանը, որի իշխանությունները հայտարարում են Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին, կցանկանար հաստատվել այդ երկրի արեւմուտքում: Այն բանի լույսով, որ այդ գործողությունները կհանգեցնեն ՌԴ-ի եւ դաշինքի ուղղակի բախման, նախարարը նշել է, որ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են իրենց «ոչ ստանդարտ քայլերով», որոնք ուղղված են այն բանին, որպեսզի «մեծ աղետ» հրահրեն:

«Դա կլիներ խիստ չմտածված եւ չափազանց վտանգավոր որոշում: Իրականացվում է ռազմական հատուկ գործողություն, եւ մեր զինվորականների բոլոր հնարավոր բախումները ՆԱՏՕ-ի զինվորականների հետ կարող են հանգեցնել միանգամայն հասկանալի դժվար ուղղելի հետեւանքների»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելու վերաբերյալ հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս