«Հայ-թուրքական կրքոտ մեղրամիս»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ-թուրքական կրքոտ մեղրամիս

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։

Ռազմա-քաղաքական նշանակոթյան այս փաստաթուղթը կողմերը գնահատել են որպես պատմական կարեւորագույն ձեռքբերում, որտեղ հստակ հողային պահանջ է ներկայացված արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ (Զանգեզուրի միջանցք եւ այլն)։

Վերջերս այս փաստաթուղթը նաեւ վավերացրեց ԱԺ մեծամասնությունը՝ մերժելով հռչակագրի մասին ընդդիմության կողմից ներկայացրած հայտնի հայտարարությունը…

Դրա փոխարեն քայլարածը թափ տալով քվեարկեց աղը սեղանին չդնելու մասին հույժ կարեւոր որոշումը…

Հ.Գ. Կրկին վերընթերցեք Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմը…»։

Տեսանյութեր

Լրահոս