Դեդ Հասանի դիակը Դոնեցկից վերադարձվել է Մոսկվա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 16-ին Մոսկվայում սպանված կրիմինալ հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դիակը Դոնեցկից հետ է վերադարձվել Մոսկվա: Այս մասին գործակալությանը հայտարարել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուսոյանի դիակը Դոնեցկից հետ վերադարձնելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են թույլատրել նրա հուղարկավորությունը երկրի տարածքում: Աղբյուրը հավելել է, որ Ուսոյանի հարազատները դիմել էին Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ երկրի տարածքում Ուսոյանի հուղարկավորությունը, որտեղ ծնվել է կրիմինալ հեղինակությունը, սակայն մերժում են ստացել:

Աղբյուրի խոսքերով՝ Ուսոյանին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Մոսկվայում գտնվող Դանիլովյան գերեզմանոցում:

Տեսանյութեր

Լրահոս