«Պատերազմ է, պա-տե-րազմ՝ այսօր զինադադար է». Հովիկ Աղազարյան

Արդեն երրորդ օրն է, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունը զրկվել է գազամատակարարումից:

Այդ առիթով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, թե «մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»: Այս համատեքստում իշխանական պատգամավորը հիշեցրել էր նաև  ռազմագերիների խնդիրը՝ նշելով, որ այդ հարցը շահարկելով՝ ներքին լարվածություն ստեղծեց, բայց  ի պատիվ գերիների հարազատների՝ նրանք կարողացան սառեցնել շահարկումները:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, անդրադարձավ իր կուսակցի հայտարարությանը՝ նկատելով. «Պատերազմ է, պա-տե-րազմ է: Գազը պատերազմի հետ կապ չունի՞: Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է: Իհարկե նորմալ չէ՝ առանց գազի»:

Տեսանյութեր

Լրահոս