Արցախում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ
Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։