Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում ականների մասին տեղեկության առնչությամբ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում լողացող ականների մասին ինֆորմացիայի առնչությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Այդ հարցի առնչությամբ մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Մի՛ անհանգստացեք», – Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը: