Արցախի ԱԺ-ի հետ համատեղ նիստ անելու առաջարկը մերժելուց հետո Ալեն Սիմոնանը 11 հոգով մեկնեց Բալի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում հայտարարությունների համար հատկացված ժամին հիշեցրեց՝ 21 օր առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջել էին  ՀՀ ԱԺ և Արցախի ԱԺ Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել.

«Նման պահանջով ավելի վաղ հանդես էին եկել Արցախի երեք ընդդիմադիր ֆրակցիաները: Ֆրակցիաների պահանջից բացի՝ հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացնում են ընդդիմադիր ֆրակցիաները,  դարձյալ դիմում գրեցին հանձնաժողովի հայաստանյան նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով նիստ հրավիրել:

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը.  Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ՀՀ ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա՝ Բալի կղզի,  մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին:

Նախորդ նիստում մենք խոսեցինք խորհդարանական դիվանագիտության մասին:  Ձեզ մոտ հարց կարող է առաջանալ՝ իսկ միգուցե ԱԺ նախագահը և հանձնաժողովի նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հա՞րցը, բայց չէ՞ որ թեման լրիվ այլ էր՝  թեման կլիմայի փոփոխությունն էր: Ձեզ մոտ, այդ դեպքում, այլ հարց կառաջանա՝ չէ՞ որ մարդը հավաքել է կլիմայի փոփոխության մասնագետներին, բայց չէ. ԱԺ նախագահից բացի, ևս երկու պատգամավոր է ընդգրկված, և նրանցից որևէ մեկն ընդգրկված չէ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հանձնաժողովում: ԱԺ 8 աշխատակից, մեկ պատգամավորին՝ համարյա երեք հոգի անտուրաժ:

Ճիշտ են ասում, ամեն մեկն ունի իր առաջնահերթությունները: Ակներևաբար, ԱԺ նախագահի և համատեղության կարգով՝ ԱՀ և ՀՀ  Ազգային ժողովների Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի նախընտրություններն ու առաջնահերթությունները լրիվ այլ են  և որևէ կերպ չեն առնչվում Արցախին և արցախահայությանը»,- հայտարարեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս