Բաժիններ՝

Oriflame-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Oriflame շվեդական կոսմետիկական ընկերությունը Ռուսաստանում դադարեցնում է ներդրումները մարկետինգի բնագավառում, վարժանքներն ու միջոցառումները, ինչպես նաեւ չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց գնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է ընկերությունը:

«Մի շարք օպերացիոն եւ իրավաբանական դժվարությունների կապակցությամբ Oriflame ընկերությունը հնարավոր չի համարում գործունեության շարունակումը ներկա ձեւով եւ ստիպված է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում առանձին գործողությունների կրճատման եւ դադարեցման ուղղությամբ, այդ թվում ընկերությունը դադարեցնում է ներդրումները մարկետինգում, վարժանքներն ու միջոցառումները: Oriflame-ը նաեւ դադարեցնում է չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց ձեռք բերելու հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը ճշտել է, որ բրենդի գործընկերները կարող են շարունակել գործունեության իրականացումը, բայց հաշվի առնելով բոլոր ընդունված փոփոխությունները: Նաեւ ավելի վաղ Dagens Industri շվեդական թերթը գրել էր, որ ընկերությունը մնում է Ռուսաստանում եւ կշարունակի վաճառքները երկրում խորհրդատու-վաճառողներին աջակցելու նպատակով:

Oriflame ընկերությունը, որը Շվեդիայում հիմնվել է 1967 թվականին, այսօր միջազգային կոսմետիկական կոնցեռն է՝ ավելի քան 60 երկրներում իր ներկայացուցչություններով: Ընկերությունը սեփական գործարաններ ունի Շվեդիայում, Լեհաստանում, Չինաստանում, Ռուսաստանում եւ Հնդկաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս