Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողջունի Վատիկանի միջնորդական դերը
Կիեւը կողջունի Վատիկանի միջնորդական դերն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Մարտի 22-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:
«Խոսեցի քահանայանպետի հետ: (…) Կողջունենք Սուրբ աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքների դադարեցման գործում: Շնորհակալություն հայտնեցի հանուն Ուկրաինայի եւ խաղաղության աղոթքների համար»,- գել է Զելենսկին իր Twitter-ում:
Իր հերթին Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշն իր Twitter-ում Զելենսկու եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի զրույցից հետո գրել է, որ քահանայապետին սպասում են Ուկրաինայում: Ֆրանցիսկոսը բազմիցս հաշտության եւ անհապաղ հրադադարի կոչ է արել: Վատիկանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ նա ստացել է մի քանի նամակ, այդ թվում Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյից՝ Ուկրաինա ժամանելու հրավերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: