Հայաստանում ձերբակալվել է ռուսական ավիաընկերության ինքնաթիռ. ՌԴ տրանսպորտի նախարար
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
«Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին թռիչքի ժամանակ»,- ասել է նա խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։
«Օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում»,- նշել է Վիտալի Սավելևը։