Բաժիններ՝

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

 

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21․60C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4․50C (1993թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 6․90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս