Բաժիններ՝

Բելառուսում փակվել է միգրանտների ճամբարը Լեհաստանի հետ սահմանին

Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, աշխատանքը դադարեցրել է փախստականների ճամբարը. այստեղ գտնվող միգրանտները կա՛մ արդեն ինքնաթիռով մեկնել են Իրաք, կա՛մ տարաբնակեցվել Բելառուսում եւ շարունակում են սպասել տարհանման: Այդ մասին հաղորդել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում:

Մարտի 22-ի ուշ գիշերին հերթական տարհանող չվերթը 98 օտարերկրացիների Մինսկից տարել է էրբիլ, պատմել են սահմանապահները: Մնացած օտարերկրացիներին առայժմ տարաբնակեցրել են հյուրանոցներում ու առողջարաններում եւ երկրից դուրս կտանեն ուրիշ չվերթներով: «Իրենց երկրներ վերադառնալու փախստականների որոշումը մեծապես թելադրված է սպասման անիմաստության գիտակցմամբ եւ իրենց խնդիրների լուծման գործում ԵՄ-ի երկրների անտարբերությամբ»,-հայտարարել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում: Ըստ վերջին տվյալների, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում գտնվում էր շուրջ 400 միգրանտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս