Բայդենն Ուկրաինայի շուրջ Հնդկաստանի դիրքրոշումը համարել է «փոքր-ինչ անկայուն». Reuters

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ Հնդկաստանի դիրքորոշումը «փոքր-ինչ անկայուն է»: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի ելույթն ազգային գործարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:

Բայդենն ընդգծել է, որ բացի Հնդկաստանից Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD), որը ներառում է նաեւ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստալիան, բոլոր երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ընկերությունների եւ ռուսաստանցի քաղաքացիների նկատմամբ, իսկ Նյու Դելին նույնիսկ չի դատապարտել Ռուսաստանին:

«Մենք միասնական ճակատով ենք հանդես գալիս ՆԱՏՕ-ում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նրա խոսքով՝ «QUAD-ում, Հնդկաստանի հնարավոր բացառմամբ, որի դրքորոշումը փքր-ինչ անկայոն է Ճապոնիան եւ Ավստրալիան շատ խիստ են հանդես եկել այն հարցում, ինչ վերաբերում է «Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությանը»:

Ավելի վաղ Հնդկաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի շուրջ քվերակությանը, որը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ նրա գործողությունների համար: Հանրապետությունը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական ճգնաժամին նվիրված՝ ԳԱ-ի նստաշրջան հրավիրելու հարցի շուրջ քվեարկությանը:

Ինչպես հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին, Հնդկաստանը սերտ հարաբեություններ է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ տնտեսության, անվտանգության, կրթության եւ քաղաքականության ոլորտում:

Ուստի, ընդգծել է կառավարության ղեկավարը, Նյու Դելին չեզոք դիրքորոշում ունի եւ մշտապես հաշտության եւ երկխոսության կոչ է անում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս