Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Պակիստան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Պակիստան:
Այս մասին հայտնում է Trthaber -ը:
Չավուշօղլուն մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 48-րդ հանդիպմանը։
Նախարար Չավուշօղլուն կարճատև զրույց է ունեցել թուրքական կառույցների ներկայացուցիչների հետ։
Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ։