«Շատ էլ «ձայն են տվել», հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրչ էջում գրում է․ «Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։
Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում, ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։
Կիպոսը 1974 թվականից խնդիր ունի թուրքերի հետ, բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել, չնայած ճնշումներին։
Նույն վիճակում է Սերբիան, հրաժարվելով ճանաչել Կոսովոն,չնայած Արեւմուտքի ճնշումներին։
Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։
Հազար եմ ասել, հիմա պետք է մեծ պաուզա վերցնել, քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։
Այդքան չի կարելի աթոռապաշտ, ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։
Շատ էլ «ձայն են տվել», հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք։