«Մետայի» ներկայացուցիչը հայտարարել է ընկերության քաղաքականության փոփոխության և ռուսաֆոբիայի անթույլատրելիության մասին
«Մետայի» ներկայացուցիչը անհրաժեշտություն է անվանել ՌԴ քաղաքացիների՝ կորպորացիայի սոցիալական ցանցերում մասնակցությունը: Այդ մասին տեղեկանում ենք kp.ru կայքից:
Ըստ կայքի՝ «Մետա» ընկերությունը, որին պատկանում են Facebook, Instagram սոցիալական ցանցերը և WhatsApp մեսինջերը, փոխել է իր քաղաքականությունը և անթույլատրելի է համարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերը:
Այսպիսի հայտարարություն ընկերության ներկայացուցիչը կատարել է այսօր Մոսկվայի Տվերյան դատարանում, ուր լսվում է «Մետայի»՝ որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կորպորացիայի սոցիալական ցանցերից օգտվող անձանց ընդհանուր թիվը մոտ 2 միլիարդ է, իսկ ՌԴ քաղաքացիների մասնակցությունը դրանցում անհրաժեշտ է շփման և բիզնես վարելու տեսանկյունից:
Ավելի վաղ «Մետան» դատարանին խնդրել էր կարճել գործ քննությունը, ինչը դատարանը մերժել էր:
Հիշեցնենք, որ՝ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ ընդդեմ «Մետայի», իսկ ՌԴ Գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել էր այս կազմակերպությունը ճանաչել որպես ծայրահեղական՝ արգելելով նրա գործունեությունը երկրի տարածքում, ինչպես նաև նշելով, որ կազմակերպությունը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր է հնչեցրել:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը