Ռուսաստանը չի բացառել Ղազախստանի տարածքով Չինաստան նավթի տարանցման ավելացումը
Ռուսաստանը եւ Ղազախստանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել հանրապետության տարածքով Չինաստան նավթի տարանցման ավելացման հարցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ երկարացվել է Ղազախստանի տարածքով Չինաստան Ռուսաստանից նավթի տարանցման նախկին պարտավորագիրը:
Ինչպես հաղորդվել է, փետրվարի սկզբին «Ռոսնեֆտը» եւ CNPC-ը համաձայնագիր են ստորագրել են 10 տարվա ընթացքում (մինչեւ 2033 թվականի դեկտեմբերի 31-ը) 100 միլիոն տոննա նավթ Չինաստանի հյուսիս-արեւմուտքի նավթավերամշակման գործարաններ մատակարարելու շուրջ: Հումքը մատակարարվելու է Ղազախստանի տարածքով:
2014 թվականից գործող տարանցման պարտավորագիրն ավարտվել է 2022 թվականին: Ղազախստանի տարածքով Չինաստանի ուղղությամբ գործող նավթատարի կարողությունը կազմում է 10 միլիոն տոննա: Մի քանի տարի առաջ քննարկվել է դրա մղաքանակը մինչեւ 13-17 միլիոն տոննա ավելացնելու հնարավորությունը: Դրա համար կպահանջվի Տույմազի-Օմսկ-Նովոսիբիրսկ (ՏՕՆ-2) խողովակաշարի ընդլայնում: Անցյալ շաբաթվա վերջին Նովակը Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարի հետ քննարկել է վառելիքա-էներգետիկական, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում, եւ նավթի ու բնական գազի արդյունահանման եւ փոխադրման հատվածում պետությունների փոխգործակցության հիմնական նախագծերն ու հետագա զարգացումը, հաղորդե լէ «Ինտերֆաքս»-ը: