ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031