Բաժիններ՝

Սարգիս Ադամյանը չի միանա հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում կրկին կորուստ կա ընկերական խաղերից առաջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Սարգիս Ադամյանը ևս չի միանա հավաքականին` իր թիմի կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովհաննես Համբարձումյանը չիմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Մեր պաշտպանի COVID-19-ի թեստը դրական է:

Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը:

Վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս