10 անհայտ պատմություններ, որոնք մնացել են հայտնի ֆիլմերի կադրից այն կողմ
1. «Գալակտիկայի պահապանները»
Քրիս Պրատը թաքուն նկարահանման հրապարակից տանում է աստղային լորդի կոստյումը, որպեսզի դրանով այցելի հիվանդանոցներում գտնվող երեխաներին և ուրախացնի նրանց:
2. «Գնորդների դալասյան ակումբը»
Ֆիլմի բյուջեն այնքան փոքր էր, որ գրիմի համար նախատեսված էր ընդամենը 250 դոլար: Դիմահարդարները ստիպված էին աշխատել այդպիսի պայմաններում, և ֆիլմը ստացավ «Օսկար»
«Լավագույն գրիմ և սանրվածք» անվանակարգում:
3. «Ամեն ինչի տեսություն»
Էդդի Ռեդմեյնի դերի մասին ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Մարշին գրած իր նամակում Սթիվեն Հոքինգը գրել է, որ ինչ-որ պահերի նրան թվացել է, որ ինքը դիտում է իր տեսագրությունները:
4. «Արմագեդոն»
ՆԱՍԱ-ում նորեկների ուսուցման ծրագրի ժամանակ ցուցադրում են այս ֆիլմը, որպեսզի նրանք որքան հնարավոր է շատ սխալներ գտնեն: Ռեկորդը դեռ 68 սխալն է:
5. «Ջանգոն ազատված»
Երբ Լեոնարդո ԴիԿապրիոն ֆիլմի տեսարաններից մեկում հարվածում է սեղանին, պատահաբար ջարդում է բաժակը և վնասում է ձեռքի ափը: Սակայն դերասանն արհամարհում է ուժեղ հոսող արյունը և մնում է կերպարի մեջ, մինչև տեսարանի ավարտը: ԴիԿապրիոն արժանանում է հոտնկայս ծափահարությունների, և այդ տեսարանը տեղ է գտնում ֆիլմում:
6. «Ֆորեսթ Գամփ»
Այս ֆիլմի համար Թոմ Հենքսին հոնորար չեն վճարել: Դրա փոխարեն նա ֆիլմի վաճառքից տոկոսներ է ստացել, որը կազմել է 40 մլն դոլար:
7. «Տիտանիկ»
Երբ Քեյթ Ուինսլեթը իմացել է սցենարից, որ ստիպված է լինելու մերկանալ Լենարդո ԴիԿապրիոյի առջև, որոշել է հաղթահարել անհարմարության զգացողությունը հնարքով: Երբ դերասանները ծանոթացել են, նա միանգամից բացել է անձրևանոցը, որի տակ ոչինչ չի եղել:
8. «Շինդլերի ցուցակը»
Այդ ժամանակների 20 հազար հագուստ հավաքելու համար հագուստների նկարիչը լեհական թերթերում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ ստուդիան ձեռք կբերի ռազմական հագուստ:
Քանի որ Լեհաստանում 90-ականների տնտեսական վիճակը շատ ծանր էր, տեղացիներն ուրախությամբ վաճառեցին այն հագուստները, որոնք կրել էին 1930-40թթ.:
9. «Ջոն Ուիք»-2
Կիանու Ռիվզն անձամբ կատարել է հնարքների 95 տոկոսը: Դերին պատրաստվելու համար դերասանը 3 ամիս մարզվել է և ուսումնասիրել է ձյուդո, բրազիլական ջիու-ջիցու, սովորել է կրակել և էքստրեմալ մեքենա վարել:
10. «Սիրունիկը»
Ֆիլմի այն տեսարանում, որտեղ Ռիչարդ Գիրը հանկարծակի փակում է վզնոցի տուփը և վախեցնում է Ջուլիա Ռոբերթսին, իմպրովիզացիա է, և դերասանուհու ռեակցիան բնական է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը