ԱՄՆ-ը ցանկանում է ձգձգել Ուկրաինայի ճգնաժամը զենք արտադրողների շահույթն ավելացնելու համար. Global Times
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները ռազմական օգնություն են ցույց տալիս Ուկրաինային հակամարտության ձգձգման եւ արեւմտյան ռազմարդյունաբերական ընկերությունների շահույթի առավելագույնս հնարարավոր ավելացման համար: Այս մասին գրում է չինական Global Timres թերթը։
«ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն Ուկրաինային զենք են մատակարարում, որպեսզի կանխեն պատերազմի չափազանց շուտ ավարտը եւ առավելագույնի հասցնեն իրենց ռազմարդյունաբերական հսկաների շահույթը»,- կարծում է թերթը:
Ինչպես նշել է ռազմական մեկնաբան Սուն Չժունպինը, ըստ որում արեւմտյան երկրները փորձում են Չինաստանին մեղադրել Ռուսաստանին սպառազինությունների մատակարարման հարցում, որպեսզի վարկաբեկեն նրա չեզոքությունն այդ հակամարտությունում:
«Չինաստանը չեզոք դիրք է բռնել ընթացիկ ռուս-ուկրաինական հակամարտությունում, ուստի ռազմական օգնության տրամադրումը կողմերից ցանկացածին հակասում է ՉԺՀ-ի արտաքին քաղաքականությանը եւ ազգային շահերին»,- գրում է թերթը:
Սուն Չժունպինի կարծիքով՝ Չինաստանի կողմից Ռուսաստանին օգնության տրամադրման անհրաժեշտություն չկա:
«Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում խոշորամասշտաբ պատերազմ չէ, որի վարումն ինքնուրույն ՌԴ-ն չկարողանար իրեն թույլ տալ: Այն բանի համաձայն, ինչ մեք տեսել ենք մինչ այժմ, Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը կարող է ռուսական բանակին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,- գտնում է փորձագետը:
«Բացի դրանից, ՌԴ-ն նախկինի պես սպառազինություններ է մատակարարում իր գործընկերներին, էլ ինչու՞ են անհրաժեշտ ռազմական մատակարարումներն ուրիշներից»,- նշել է Սուն Չժունպինը:
Նա նաեւ նշել է, որ սպառազինությունների համակարգերի էական տարբերությունների պատճառով, որոնք օգտագործում են ՌԴ-ի զինված ուժերը եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը, զենքի ուղղակի մատակարարումները նպատակահարմար չէին լինի:
«Չինական զենքը տարբերվում է ռուսականից, ուստի Ռուսաստանի կողմից չինական սպառազինության ձեռքբերումն Ուկրաինայում արդեն ընթացող գործողության համար խելամիտ որոշում չէր ինի»,- հայտարարել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: