Հայտնի է՝ երբ կվերսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունների վերսկսումը նախատեսված է մարտի 21-ին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պռավդա» հրատարակությունը։
«Մարտի 21-ին նախատեսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունների առցանց հանդիպում»,- գրում է թերթը՝ հղում անելով «բարձրաստիճան աղբյուրներին»։
Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։
«Այսօր էլ՝ փորձագիտական խմբերի մակարդակով»,- ասել է Արախամիան։