Մեր առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով, ոչ ոք չի վերցնում այդ մարմինները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանության առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով»։ «Ուկրաինսկայա Պռավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր տեսաուղերձում:

«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջին գիծը լցված է ռուս զինվորների դիակներով։ Եվ ոչ ոք չի վերցնում այդ դիակները, այդ մարմինները։

Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը պարզապես անսահման մարդկային ռեսուրս ունի և շատ տեխնիկա, հրթիռներ, ռումբեր… Բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիների ընթացքում, որ դադարել եք նկատել ձեր կորուստները»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին հավելել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, զոհերը կավելանան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031