ԶՈՒ ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և վառելիքի պահեստ»,- ասել է նա։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զինուժը ոչնչացրել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 հրթիռային կայան։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և այլ զրահատեխնիկա, 148 բազմակի հրթիռահրետանային կայան, 573 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա», – ասաց նա։