Բաժիններ՝

«Холостяк»-ի հաղթողը հրաժարվում է Տիմատիին վերադարձնել 7 կարատանոց շքեղ մատանին

«Не сходи с ума» հիթի կատարող Տիմատին «Холостяк» շոուի ութերորդ եթերաշրջանի հերոսն էր։ Նախագծի եզրափակչից առաջ երաժիշտը մասնակիցների մեջ առանձնացներ էր Եկատերինա Սաֆարովային։ Տիմատիի համար դժվար էր թաքցնել իր զգացմունքները, ուստի նա դիմել էր խորամանկության և աղջկան թաքուն տարել էր նկարահանման հրապարակից։

Զարմանալի չէ, որ հենց Սաֆարովան է դարձել շոուի հաղթողը։ Եզրափակչում ռեփերը նրան նվիրել է պատվերով պատրաստված շքեղ 7 կարատանոց մատանի։ Զարդն այնքան թանկ է, որ մոդելը սկզբում վախենում էր այն կրել՝ վախենալով, որ զարդը կարող են գողանալ։ Տիմատին ընտրյալին ներկայացրել է իր ընտանիքին, բայց հետո հանգստի է գնացել «Холостяк»-ի այլ աստղի հետ։ Դա պետք էր շոուն գովազդելու համար։ Այս մասին արտիստը չի զգուշացրել Եկատերինային։ Նա ամեն ինչի մասին իմացել է Տիմատիի սոցիալական ցանցերից։ Աղջիկը վրդովվել է, որ ընկերը չի զգուշացրել իր ծրագրերի մասին։ Դրանից հետո զույգի հարաբերությունները երկար չեն տևել։

Զույգը շուտով բաժանվել է, սակայն Սաֆարովան բարեհամբույր է խոսում նախկին ընտրյալի մասին։ Նա վստահեցնում է, որ իսկապես երջանիկ է եղել ռեփերի հետ հարաբերություններում։ Աղջիկը շարունակում է կրել նրա նվերը և չի պատրաստվում վերադարձնել այն․ «Այդ ինչո՞ւ, դա նվեր է։ Նա ինձ այն չի տվել, որ որոշ ժամանակավոր կրեմ»,- բացատրլ է նախագծի հաղթողը։

Տիմատին Սաֆարովայից բաժանվելուց հետո արդեն երկու անգամ հասցրել է նոր հարաբերություններ ունենալ, իսկ Եկատերինան այդ ընթացքում զբաղված էր կարիերայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս