Ռուսաստանը խափանել է Արևմուտքի հակառուսական ծրագիրը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ գործողությամբ Ռուսաստանը խափանել է Արևմուտքի ծրագիրը իր դեմ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք այլ ելք չունեինք, հաջողվեց խափանել Արևմուտքի հակառուսական ծրագիրը»,- ասել է Լավրովը:

Ռազմական գործողությունները Ուկրաինայում սկսվել են փետրվարի 24-ի լույս առավոտյան՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին: Կրեմլի ղեկավարը շեշտել էր, որ Մոսկվայի նպատակն է ապառազմականացնել և մաքրել նացիստներից Ուկրաինան, իր խոսքերով՝ «Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան»: Մոսկվան նաև պահանջում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ինչպես նաև Կիևի կողմից Ղրիմը որպես Ռուսաստանի տարածքի մաս ճանաչելը և Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումը:

Ռուսական զորքերը արդեն բավական երկար ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մատույցներում են և շրջափակման մեջ են պահում մի քանի այլ խոշոր քաղաքներ՝ ինչպես Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը:

 

Տեսանյութեր

Լրահոս