Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը նվազում է
Թուրքական «MAK» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը ներկայացրել է կուսակցությունների վարկանիշը բացահայտող նոր սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվելով, որ վերջին շրջանում ամեն ամիս սոցհարցում են անցկացնում՝ Քուլաթը հայտնել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) դեռ պահպանում է առաջատարի դիրքերը: Սակայն, ըստ Քուլաթի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) միջև տարբերությունը վերանում է:
Ինչպես նշել է հետազոտողը, այս կուսակցությունների վարկանիշների միջև տարբերության նվազումը հետևանք է ոչ այնքան ԺՀԿ-ի դիրքերի ամրապնդման, որքան ԱԶԿ-ի ընտրազանգվածի կորստի:
Ըստ Քուլաթի ներկայացրած տվյալների՝ այս պահին ԱԶԿ-ի վարկանիշը 28-29 տոկոսի սահմաններում է: