Նորվեգիայում հաստատվել է կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1078331.jpg)
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Նորդլենդի շրջանում:
«Ցավոք, օդանավում գտնվող բոլոր չորս անձինք մահացել են: Ոստիկանության տեղեկություններով՝ չորսն էլ ամերիկյան քաղաքացիություն ունեին», – մեջբերում է Նորդլենդ շրջանի ոստիկանության օպերատիվ մենեջեր Իվար Նիլսոնը:
Վթարի ենթարկված ինքնաթիռը Նորվեգիայի հյուսիսում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Սառը արձագանքման» զորավարժություններին: Վթարի վայրում են փրկարարական խմբերը։