Բաժիններ՝

Սերդար Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները

Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:

Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադում: Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախկին նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին է:

Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս