Չինաստանում վերջին ավելի քան մեկ տարում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել
Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին գրանցվել է մահվան երկու դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ վերջին անգամ երկրում կորոնավիրուսից մահվան դեպք էր գրանցվել 2021 թվականի հունվարի 25-ին:
Մարտի 18-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2228 նոր դեպք, որոնցից 71-ը՝ բերված դրսից:
Չինաստանում վարակումների բարձր ցուցանիշները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ, ինչի պատճառով որոշ քաղաքների առանձին թաղամասերում լոքդաուն է հայտարարված:
Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 128 հազար 462 դեպք, մահացել են 4638-ը: