Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1078310.jpg)
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Նորվեգիայում այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: Տարվում է հետաքննություն՝ հասկանալու ինքնաթիռի կործանման պատճառը: