Բաժիններ՝

Խնդրում եմ աջակցել․ պահեստազորի գնդապետը օգնության կարիք ունի․ Irakanum.am

Պահեստազորի գնդապետ Սուրեն Ռոբերտի Մարտիկյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, և օգնության խնդրանքով դիմում է հասարակությանը։

Irakanum.am-ի միջոցովի պահեստազորի գնդապետը խնդրանքով դիմում է բոլոր նրանց, ովքեր կկարողանան օգնել իրեն լուծելու առողջական խնդիրները։ Մարտիկյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում։

Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները։

Ես՝ Սուրեն Ռոբերտի Մարտիկյանս, ծնվել եմ 1973թ. հունիսի 22-ին ՀԽՍՀ ք. Երևանում: 1990թթ. ավարտել եմ Երևանի Հ. Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցը: 1995թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ուսման ընթացքում աշխատել եմ Երևանի Լ. Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: 1995թ. հոկտեմբերի 2-ին զորակոչվել եմ ՀՀ զինված ուժեր: Եղել եմ ուսումնական դասակի հրամանատար, ուսումնական վաշտի հրամանատարի պաշտոնակատար: 1996թ. մարտ-օգոստոս ամիսներին գործուղվել եմ Երևանի պետական համալսարանի ռազմական ամբիոն, որպես կրակային պատրաստության դասախոս: 1997թ. ապրիլին նշանակվել եմ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ մարտավարության ամբիոնի «Պատերազմների պատմություն և ռազմարվեստ» առարկայի դասախոս:

2003-2007թթ. եղել եմ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրտսեր սպայական դատարանի անդամ: 2007թ. կրտսեր սպաների համար հրատարակված «Մարտավարություն» երկհատորյակի համահեղինակ եմ: 2000-2003թթ. համատեղության կարգով դասավանդել եմ նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում: 2006-2012թթ. եղել եմ ՀՀ կառավարության «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական կենտրոնի փորձագետ, 2012-2015թթ. նույն հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ: 2008-2012թթ. հրատատարակված «Մեր հաղթանակները» քառահատորի և 2014թ. հրատարակված «Հայաստանը պատերազմներում» աշխատության հեղինակային խմբերի ղեկավարն եմ եղել:

2007թ. ապրիլին նշանակվել եմ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետ, իսկ 2016թ. օգոստոսին՝ ինստիտուտը համալասարանի վերակազմավորելու կապակցությամբ նշանակվել եմ Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի ավագ դասախոս: 2008-2016թթ. եղել եմ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

Բացի վերը նշված աշխատություններից՝ 12 գիտական հոդվածի հեղինակ եմ: 2017թ.դեկտեմբերին զորացրվել եմ, պահեստազորի գնդապետ եմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ:

Ներկայացնում ենք նաև այն հաշվեհամարը, որի միջոցով կարող եք կատարել ձեր ֆինանսական օգնությունը։ (5571159999959333 HSBC) Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք նաև Սուրեն Մարտիկյանի հեռախոսահամարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031